Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
29.07.2008 | 00:00

ԲԱՔՈՒ - ԹԲԻԼԻՍԻ -ՂԱՐՍ - ԱԽԱԼՔԱԼԱՔ ...
Ըստ հայ խոհարարների՝ տարածաշրջանային բոլոր ծրագրերից Հայաստանին մնացել է միայն Ղարսի խորովածը:
***
ՇԱԲԱԹՎԱ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԿԱՄ՝ ՏԵ՞Ր ԵՍ

Ըստ Համաժողովրդական շարժման՝ վերջին ժամանակներս Րաֆֆին ուզում է միաժամանակ համ տեր լինել, համ հնազանդ:
***
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ - ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ ՎԵՃԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ
Հ.Աբրահամյան – Տիգրան, կտաս …
Տ.Թորոսյան – Չեմ տա …
Հ.Աբրահամյան – Կտաս …
Տ.Թորոսյան – Հանուն մեր կուսակցության՝ չեմ տա:
***
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
(ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ)
Մենք ուժեղ ենք միասին:
«Արդշինինվեստբանկ»

***
«ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ» ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ
(Հայկոյի ու Մկոյի ոճով)
«Երրորդ ուժը» դա վարագույր ա, բայց բոլորն էլ գիտեն, որ նա իշխանություններից ա կախված:
***
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՇՈՒՐՋ
Ըստ տեղական դիտորդների՝ Հայաստանում ԿՌԱԶ-ը դարձել է քաղաքական գործոն. եթե երազում ես դառնալ ԿՌԱԶ-ի վարորդ, դառնում ես վարչապետ, իսկ եթե ԿՌԱԶ-ի վարորդ ես, դառնում ես գեներալ:

Դիտվել է՝ 13893

Մեկնաբանություններ